Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը:
Ռեկտորի ընտրությունը կայացել է մայիսի 14-ին: Մրցույթը տևել է մի քանի ժամ, մասնակցել են Սոնա Հովհաննիսյանը, ով մի քանի ամիս կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները և կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը: Սոնա Հովհաննիսյանը ստացել է 15 ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8: